26 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը ԵՄ-ին կոչ է արել Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքները պաշտպանելու քայլեր ձեռնարկել

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը ԵՄ-ին կոչ է արել Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքները պաշտպանելու քայլեր ձեռնարկել

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը
համատեղ բաց նամակ են հղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության
գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ խորը մտահգություն հայտնելով Արցախում ադրբեջանական
շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպությունների
ղեկավարներն ընդգծել են միջազգային պատասխանատվության անհրաժեշտությունը՝ ստիպելու
Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա
որոշումները ու Լաչինի միջանցքը բացելու միջոցով դադարեցնել Արցախի շրջափակումը։

«Արցախի ադրբեջանական շրջափակման արդյունքում տեղում ստեղծված հումանիտար
ճգնաժամը, ինչը դրսևորվում է սննդի, դեղորայքի, էլեկտրականության և վառելիքի մատակարարումների
դադարեցմամբ՝ վատթար ազդեցություն ունենալով 120․000 մարդու, այդ թվում երեխաների կյանքի
և կենսապայմանների վրա»,-ասված է նամակում։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի
գլխավոր քարտուղարների՝ Ժոզեպ Բորելին ուղղված բաց նամակի ամբողջական տեքստը հասանելի
է հետևյալհղմամբ: