17 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լրագրող Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ կա ձերբակալված․ ՔԿ

Լրագրող Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ կա ձերբակալված․ ՔԿ

Լրագրող Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը): Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն․ ABC media–ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո  քաղաքապետարանի աշխատակից Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով և սպառնալիքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանը նշել էր, որ դեպքից օրեր անց աշխատավայրի մոտ անհայտ անձը ծեծել է իրեն։ Հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ ABC media–ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։

«Հիմքում այն հանգամանքն է, որ Հակոբ Կարապետյանի հետ առցանց տիրույթում խոսակցություն է ունեցել», –նշել է Կոստանյանը և հավելել, որ արձակուրդից վերադառնալու ժամկետ չի կարող նշել։

 

Ռազմագերիներ