
Ինչու՞ են դատում հորս. այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս
Միայն հեռախոսազանգով են հասցնում հաշված վայրկյաններ ձայնը լսել և դատավարության ուղիղ հեռարձակումների ժամանակ տեսնել կադրերով ։
Մինչ Տիգրանի կալանավորումը ընտանիքն առանց նրա առավելագույնը մեկ շաբաթ էր անցկացրել։ Կինը՝ Մանեն, պատմում է, որ 17 տարվա ընթացքում առաջին անգամ իրարից հեռու ապրել են 6 օր՝ որդուն մրցույթի տանելու համար։ Ավագ աղջիկն էլ՝ Էմման, 7-օրյա ճամբարն է հիշում, որ ընտանիքից հեռու էր անցկացրել։


