
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կայցելի օկուպացված Ակնա՝ ծանոթանալու ականազերծման մասնագետներին
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կայցելի օկուպացված Ակնա․ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ այս մասին հայտնել է Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Ըստ հրապարակման՝ այցը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վճռորոշ փուլի հետ և հնարավորություն կտա ներկայացնել ԵՄ միջտարածաշրջանային կապի օրակարգը՝ որպես տարածաշրջանային զարգացմանը կոնկրետ ներդրում։
Կոսը կունենա բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց ժամանակ կքննարկի ընդհանուր ռազմավարական շահերը, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը և ականազերծման գործողությունները։