
Ադրբեջանական հասարակական կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
«Ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի» նախագահ Բախտիյար Հասանովը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից. հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Վերջիններիս տվյալներով՝ պատճառը ներգրավվածությունն է ստվերային գործութնեության, այդ թվում՝ անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ։
Նշվում է, որ Հասանովը բազմիցս աջակցությունն է հայտնել Իլհամ Ալիևին: