
Ռազմական պատրաստություն՝ խաղաղության ժամանակ. Ադրբեջանը ծախսերն է մեծացնում
Մոտ 9 միլիարդ մանաթ, իսկ դոլարային արտահայտությամբ` ավելի քան 5 մլրդ դոլար. hենց այսքան է 2026 թվականի բյուջեի նախագծով Ադրբեջանը պատրաստվում տրամադրել պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար: Այս գումարը 3,8%-ով ավելին է, քան 2025 թվականի տրամադրված բյուջեն: Իսկ որպեսզի թվային պատկերն ամբողջական լինի, ՀՀ ամբողջ պետական բյուջեն միայն 2025-ին՝ մոտ 7 միլիարդ դոլար է՝ ներկայիս փոխարժեքով: Բայց սա հարցի մյուս կողմն է: Ինչու է Ադրբեջանը մեծացնում իր ռազմական ծախսերը, եթե լուծել է հիմնական հակառակորդ հանդիսացող Հայաստանի հետ բոլոր խնդիրները, ավելին՝ գնում է խաղաղության: