18 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուզո՞ւմ ենք Նախիջևանի տարածքով Մեղրի զենք տեղափոխել. Փաշինյանի ճեպազրույցի առանցքային հայտարարություններն՝ ամփոփ

Ուզո՞ւմ ենք Նախիջևանի տարածքով Մեղրի զենք տեղափոխել. Փաշինյանի ճեպազրույցի առանցքային հայտարարություններն՝ ամփոփ

  • ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև և դրանում կասկած չկա: Ինձ հայտնի չէ որևէ փաստ, որ Կադաստրի կոմտիեի նախագահի մասնակցությամբ դեպք է պատահել:
  • Կառավարությունում փոխվարչապետների մակարդակով  պաշտոնանկություններ չեն սպասվում, ՔՊ կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային:
  • Հայ գերիների վերադարձի հարցով աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով: Քանի դեռ արդյունք չկա, որն ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով: 
  • Արդյո՞ք մենք ուզում ենք, որ մեր զենքն ու զորքն անցնի Նախիջևանի տարածքով: Մեր իրականության մեջ կա այդ խնդիրը, որ մենք խոսում ենք ուրիշների մասին, սակայն չենք խոսում մեր մասին։ Երբ մենք որոշենք, որ մենք ուզում ենք, որ Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տեղափոխենք, նման թեմայով բանակցություններ կանենք: Ցանկացած հարց, որը կվերաբերի տարածքային կոմունիկացիաների բացմանը և «Թրամփի ուղուն», պետք է դիտարկել 5 սկզբունքի շրջանակում:
  • Ինչ վերաբերում է անձնագիրի մեջ դրոշմին, ապա այդ դրոշմը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում ընդհանրապես պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին և ընդհանրապես Հայաստան-Թուրքիա բանակցության ժամանակ որևէ նման հարց չի քննարկվել: Մասիս սարը կնիքի վրայից հանել ենք, որպեսզի ՀՀ-ի անվտանգությունն ու ինքնիշխանությունը ուժեղացնենք
  • Լավ, ինչքա՞ն պիտի ձգվի «Մարտի 1-ի» գործը, ես ասել եմ՝ բացահայտված է, ոճրագործները պետք է պատժվեն:
Ռազմագերիներ