18 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայհոյանք պարունակող sms ստացել եմ. Կադաստրի կոմիտեի նախագահը՝ սկանդալային միջադեպի մասին

Հայհոյանք պարունակող sms ստացել եմ. Կադաստրի կոմիտեի նախագահը՝ սկանդալային միջադեպի մասին

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն անդրադարձել է սկանդալային միջադեպին, որում շրջանառվում է իր անունը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Կադատրի կոմիտեի աշխատակից Վերոնիկա Մելքոնյանին աշխատանքից ազատելուց հետո, երբ վերջինս հայտարարել է, թե Կոմիտեն դարձել է սիրուհիների, հարազատներին տեղավորելու խմբակ: Դրանից հետո աշխատակցի ամուսնուն անհայտ անձինք առևանգել ու դաժանաբար ծեծել էին:

«Նշվում է իրենց կողմից, որ ինձ հայհոյանքներ են ուղարկվել sms-ով։ Դա ես համարում եմ այնքան անձնական հարց… նման բառապաշար և նման խոսքերով արտահայտություն իմ լեքսիկոնում չկա և չեմ էլ կարող վերարտադրել։ Այո՛, հայհոյանքներով SMS եմ ստացել, բայց ես ժխտում եմ իմ և գլխավոր քարտուղարի և մերձավորների մասնակցությունը այդ միջադեպին։ Ես վստահ եմ, որ իրավապահ համակարգը կտա համապատասխան մեկնաբանություն»,-ասել է Թովմասյանը: Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացուն ծեծելիս ասել են «սա քեզ՝ Սուրոյի համար», պատշոնյան հակադարձել է. «Որևէ մեկի ասածը պետք է պարզի քննչական մարմինը: Այդ կնոջ խոսքում կան բազմաթիվ հակասություններ»:

Խոսելով աշխատակցուհուն աշխատանքից ազատելու մասին՝ Թովմասյանն ընդգծել է՝ քաղաքացիական ծառայողին հենց այնպես աշխատանքից ազատել հնարավոր չէ, ծառայողական քննություն է եղել:

Ռազմագերիներ