
Իսրայելը հրաժարվում է պատանդներից՝ Գազայում լայնածավալ ռազմական գործողություն սկսելով. ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել
Իսրայելը, Գազայում ընդլայնված ցամաքային գործողություն սկսելով, հրաժարվել է այնտեղ պահվող պատանդներից և չի ընդունի նրանց՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած. նշված է ՀԱՄԱՍ խմբավորման հայտարարության մեջ, որը մեջբերում է TACC-ը:
«Ձեր գերիները գտնվում են քաղաքի տարբեր մասերում, և քանի որ Նեթանյահուն որոշել է սպանել նրանց բոլորին, մենք նույնպես չենք ձգտի նրանց կենդանի պահել։ Գազայում գործողության մեկնարկը և դրա ընդլայնումը նշանակում է, որ դուք չեք ընդունի պատանդներին՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած», – ասվում է հայտարարության մեջ։
Զինյալները նաև սպառնացել են գերի վերցնել ցամաքային գործողությանը մասնակցող իսրայելցի զինվորներին: