
Ֆրանսիայում հակակառավարական ցույցերի է մասնակցել ավելի քան 500 հազար մարդ
Տարբեր ոլորտների հարյուր հազարավոր աշխատակիցներ միացել են Ֆրանսիայում անցկացվող զանգվածային գործադուլներին. հաղորդում է Franceinfo-ն:
Արհմիությունները պահանջում են դադարեցնել բյուջետային կրճատումները և բարձրացնել հարուստների համար նախատեսված հարկերը:
Հանրապետության Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ:
Որոշ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Փարիզում, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ուժերի և ցուցարարների միջև. ձերբակալվել է 181 անձ, կան տուժածներ ոստիկանության շարքերում: