
Ոչ ոք չպետք է բանտարկվի քաղաքական գործունեության պատճառով. ԱՄՆ կոնգրեսականը խոսել է Սամվել Կարապետյանի և հոգևորականների կալանավորման մասին
Ոչ ոք չպետք է բանտարկվի և ենթարկվի սեփականության ունեզրկման հասարակ քաղաքական գործունեության պատճառով. Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել է ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների կալանավորման մասին։
«Այս կամ այն ձևով մեղադրանքներ են առաջադրվել բարձրագույն աստիճանի հոգևորականների և շատ հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել՝ եթե նման նշաններ կան, ոչ ոք չպետք է բանտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով», – ասել է նա։
Սա առաջին անգամը չէ, որ կոնգրեսականը մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ. այս տարվա հուլիսին նա հայտարարել էր, որ խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների կալանավորմամբ: Այս հարցի վերաբերյալ նա իր մտահոգությունն էր նաև նայտնել այդ պահին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։