19 Սեպ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թշնամուն հնգապատիկ ցավեցրած, կամային բարձր որակներ ունեցող հայ ազգի արցախցի զավակները կռվեցին մինչև վերջին փամփուշտը. Աբրահամ Գասպարյան

Թշնամուն հնգապատիկ ցավեցրած, կամային բարձր որակներ ունեցող հայ ազգի արցախցի զավակները կռվեցին մինչև վերջին փամփուշտը. Աբրահամ Գասպարյան

Արցախ վերադարձ լինելու՛ է: Հավաքակա՛ն․ գրել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։

«1․Արցախը կռվեց մինչև վերջին փամփուշտն ու չհանձնվեց: Բլոկադա, սով, պատերազմներ, Հայաստանի հակահայ իշխանությունից օգնություն չստացած, այսուհանդերձ՝ թշնամուն հնգապատիկ ցավեցրած, կամային բարձր որակներ ու հատկանիշներ ունեցող՝ հայ ազգի արցախցի զավակներ:

2․Արցախ վերադարձ լինելու՛ է: Հավաքակա՛ն: Խելացի մարտավարությամբ, հոգևոր զարթոնքի ռազմավարական մտածողությամբ: Սա երազանք չէ՛, ո՛չ էլ ցանկություն, այլ հստակ նպատակ, որի իրականացման համար պիտի շատ արդյունավետ աշխատենք՝ հզորացնելով Հայաստանը, ամրապնդելով սփյուռքը, վերագնահատելով ինքնության ու ազգային անվտանգության ապահովման մեր ջանքերը:

3․Արցախը հանձնողների հասցեն բոլորին հայտնի է: Նրանք բոլորը պիտի արժանանան արդարահատույցի: Ուր էլ փախչեն:

Փա՜ռք հայրենիքի ազատագրության դատին ընկած հերոսներին:

Խունկ և աղոթք՝ Եռաբլուրում հանգչող տղերքի հոգիներին: Պի՛նդ եղեք»,-գրել է Գասպարյանը:

 

Ռազմագերիներ