
ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ–ի կոչին, որը կոչ էր անում անմիջապես դադարեցնել պատերազմը Գազայում և ազատ արձակել պատանդներին
Հինգշաբթի ԱՄՆ–ն վետո է դրել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը կոչ էր անում անհապաղ զինադադար հաստատել Գազայում և ազատ արձակել պատանդներին։ Քվեարկությունը տեղի է ունեցել ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հավաքից օրեր առաջ, որտեղ Գազան կլինի հիմնական թեման, և սպասվում է, որ մի շարք երկրներ կճանաչեն Պաղեստինն անկախ պետություն. գրում է Euronews-ը։
Խորհրդի մյուս 14 անդամներն աջակցել են բանաձևին, որը նաև կոչ էր անում Իսրայելին չեղարկել Գազայում ապրող 2,1 միլիոն պաղեստինցիներին օգնություն հասցնելու սահմանափակումները, սակայն ԱՄՆ–ի դեսպանը նշել է, որ տեքստը չի դատապարտում ՀԱՄԱՍ-ին և չի ճանաչում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
«ԱՄՆ–ի դեմ լինելն այս բանաձևին անակնկալ չէ», – քվեարկությունից առաջ ասել է ԱՄՆ–ի բարձրագույն քաղաքական խորհրդատու Մորգան Օրտագուսը:
ՄԱԿ–ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը իր դժգոհությունն է արտահայտել ԱՄՆ–ի վետոյի կապակցությամբ և ասել, որ պաղեստինցիները հիասթափված են, որովհետև հույս ունեին, որ բանաձևը կօգներ վերջ տալ ծանր իրավիճակին։