19 Սեպ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Գորշ գայլերի» քաղաքական առաջնորդն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան միասնական ճակատ ստեղծել

«Գորշ գայլերի» քաղաքական առաջնորդն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան միասնական ճակատ ստեղծել

Թուրքական ծայրահեղական  «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին ԱՄՆ–Իսրայել դաշինքին հակակշռելու առաջարկ է արել․ գրում է Ermenihaber-ը։

Սոցցանցում կատարած գրառմամբ վերջինս առաջարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ միասնական ճակատ ձևավորել՝ ստեղծելով «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Բահչելիի այս գաղափարը լայն տարածում է գտել միջազգային մամուլում: Օրինակ՝ ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը գրել է․ «Թուրքիան «չարի դաշինքի» դեմ առաջարկում է միանալ Ռուսաստանին ու Չինաստանին»:

Հունական մամուլն էլ այսպես է արձագանքել. «Դևլեթ Բահչելի. եթե Երուսաղեմն ընկնի, Ստամբուլը կվառվի»։

Ռազմագերիներ