
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատ Սրբազանի գործերով դատախազ Հայկ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Այս մասին հայտարարություն է տարածել գլխավոր դատախազությունը:
Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը վերջերս է վարչության պետ նշանակվել: Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործերով հանրային մեղադրողներից է: