
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դեմ է քվեարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու վերաբերյալ բանաձևին
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դեմ է քվեարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու վերաբերյալ բանաձևին. հայտնում է Mehr գործակալությունը:
Սա նշանակում է, որ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները կարող են վերականգնվել արդեն սեպտեմբերի վերջին։
Բանաձևի օգտին քվեարկել է Անվտանգության խորհրդի չորս անդամ՝ Ռուսաստանը, Պակիստանը, Չինաստանը և Ալժիրը, դեմ է քվեարկել 9 պետություն, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: