
Արամ Ա–ն խնդրել է ռուսական կողմին միջնորդել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով
Ղազախստանում Արամ Ա–ն և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների պատմական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր. նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայտարարության մեջ։
Կրոնական հարցերից բացի՝ քննարկվել են նաև Հայաստանի և միջև ՌԴ-ի հարաբերությունները, օկուպացված Արցախում եկեղեցիների և պատմամշակութային կոթողների ավերման հարցը։ Այս համատեքստում Արամ Ա-ն խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Համայն Ռուսիո պատրիարքին միջնորդել Ադրբեջանի իշխանություններին Արցախի կրոնական ու պատմական կարույցների պահպանման և հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման հարցով։