
Թուրքիայի հետ կունենանք ցամաքային հաղորդակցություն, ՌԴ-ի հետ՝ ամուր հարաբերություններ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» համագումարին խոսել է «Իրական Հայաստանի» իր տեսլականի մասին։ Ելույթը կետերով ներկայացնում ենք ստորև․
- ՀՀ-ն անցել է պատմության նոր փուլ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ։ Օգոստոսի 8-ը այդ երկարատև գործընթացի գագաթնակետն է։
- Վերջին 1 տարի 7 ամսվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով զինծառայող չի զոհվել և չի վիրավորվել։ Սա համարվում է խաղաղություն։
- Այժմ հայրենասեր եմ 2021-ի Հայաստանի մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ Նրանք ինձ 2020-ի փաստաթուղթը ստորագրելու և պատերազմը կանգնեցնելու համար շնորհակալություն էին հայտնում։ Նրանք բացառապես խաղաղություն էին ուզում։
- 2019-ին հայրենասիրության մոդելը պայմանավորված էր Խորհրդային ղեկավարների հանձնարարած մոդելով։
- Չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ». այդ հայտարարությունն արել եմ մի պարզ պատճառով՝ հայրենասիրության:
- Մինչև «իրական Հայաստանի գաղափարախոսության» ձևավորումը՝ հայրենասիրությունը մեծամասամբ հենվել է 1940–80-ական թթ․ գրքերի և երգերի վրա։
- Մենք գնալու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ամրացնելու ճանապարհով։
- Առաջիկայում կունենանք ցամաքային հաղորդակցություն Թուրքիայի հետ։
- Մենք քանդել ենք Հայաստանի վրա կախված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ինքնիշխան պետություն: Մենք քանդել ենք այդ անեծքը։
- Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռանա՝ կլինի ժողովրդական ներգործություն: Մենք նրան կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի։
- «Պողպատե մանդատը» գործում է թե՛ միլիարդատերերի, թե՛ արքեպիսկոպոսների դեպքում