20 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չորրորդ Հանրապետությունը գոյություն ունի արդեն 7 տարի, և այն մեզ բերել է միայն պարտություն, Արցախի nչնչացում, մարդկային և տարածքային կորուստներ, նվաստացում․ Լևոն Զուրաբյան

Չորրորդ Հանրապետությունը գոյություն ունի արդեն 7 տարի, և այն մեզ բերել է միայն պարտություն, Արցախի nչնչացում, մարդկային և տարածքային կորուստներ, նվաստացում․ Լևոն Զուրաբյան

Հռչակելով «Չորրորդ Հանրապետությունը»` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կատարում է տգիտության և դատարկախոսության անհեթեթ մի քայլ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ընդհանրապես, պատմական հանրապետությունները թվարկելու ավադույթը դրել են ֆրանսիացիները, առանձնացնելով Ֆրանսիայի պատմության մեջ հանրապետական (ոչ միապետական) կառավարման հետևյալ ժամանակաշրջանները.

  1. Առաջին Հանրապետություն (1792-1804), որը ծնվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխության արդյունքում և վախճանվեց, երբ Նապոլեոնը հռչակեց Առաջին Կայսրությունը:
  2. Երկրորդ Հանրապետությունը (1848-1952), որը ծնվեց միապետության դեմ հեղափոխությունից հետո և վախճանվեց, երբ Նապոլեոնի զարմիկը` Լուին հռչակեց Երկրորդ Կայսրությունը:
  3. Երրորդ Հանրապետությունը (1870-1940), որը ստեղծվեց, երբ Լուի Նապոլեոնի կայսրությունն ընկավ Պրուսիայի հարվածների տակ, և վախճանվեց նացիստական Գերմանիայից կրած պարտության արդյունքում:
  4. Չորրորդ Հանրապետությունը (1946-1959) ստեղծվեց, երբ Ֆրանսիան ազատագրվեց գերմանական օկուպացիայից:
  5. Հինգերորդ Հանրապետությունը (1958-մինչև հիմա) ստեղծվեց, երբ Ֆրանսիան փոխեց հանրապետական կառավարման ձևը խորհրդարանականից` կիսանախագահական:

Այսպիսով, ըստ ներկայացված ավանդույթի, հանրապետության համարակալումը փոխվում է, եթե նոր հանրապետության ստեղծմանը նախորդել է

ա) ոչ հանրապետական կառավարման ժամանակաշրջան (1, 2, 3 հանրապետությունները),

բ) օկուպացիայի ժամանակաշրջան (4-րդ հանրապետությունը),

գ) սահմանադրական կառավարման այլ մոդել:

Այս ստույգ չափանիշներով` Հայաստանում Չորրորդ Հանրապետությունը ստեղծվել է 2018 թվականին, երբ կատարվեց անցումը կիսանախագահական կառավարման համակարգից` խորհրդարանական կառավարման համակարգ:

Այդ անցումը իրականացրել է Սերժ Սարգսյանը, բայց նրան չհաջողվեց շարունակել իր կառավարումը նոր համակարգում: Չորրորդ հանրապետությունը ունեցել է ընդամենը մեկ կառավարիչ` Նիլոլ Փաշինյանը, որն արդեն ութ տարի է ինչ ղեկավարում է կառավարման այս նոր մոդելի շրջանակներում:

Չորրորդ Հանրապետությունն, այսպիսով, գոյություն ունի արդեն 7 տարի և այն մեզ բերել է միայն պարտություն, Արցախի ոչնչացում, մարդկային և տարածքային կորուստներ, նվաստացում:

«Չորրորդ Հանրապետության հռչակումը» Նիկոլ Փաշինյանի կողմից ընդամենը փորձ է հանրության գիտակցության մեջ ջնջելու այն պատասխանատվությունն ու մեղավորությունը, որն ինքն ու իր ղեկավարած ՔՊ-ն կրում է մեր ժողովրդի գլխին բերած աղետների համար:

Մեր նպատակը պետք է լինի հեռացնել Փաշինյանին և իրականացնել այնպիսի սահմանադրական ռեֆորմ, որը կվերականգնի և կվերածնի հայոց պետականությունը»։

 

Ռազմագերիներ