20 Սեպ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոնալդ Թրամփը պատրաստվում է բանակցել Սիրիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ

Դոնալդ Թրամփը պատրաստվում է բանակցել Սիրիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ

Սպիտակ տունը աշխատում է Սիրիայի՝ ժամանակավոր շրջանի նախագահ Ահմեդ աշ Շարաայի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի երկկողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Սպիտակ տունը աշխատում է համաշխարհային առաջնորդների հետ, ինչպիսիք են Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան և Վլադիմիր Զելենսկին, Թրամփի երկկողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Թերթի տվյալներով՝ Թրամփը կարող է նաև իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում առաջին անգամ հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Հնարավոր հանդիպումների ժամկետները դեռևս չեն հայտարարվում։

 

Ռազմագերիներ