
Իր պատճառով զոհված երիտասարդների շիրիմներին կեղծ չոքողի և հայոց մայրերի անունը տալուց կեղծ լացողի հետ ես ոչ միայն սպորտի, այլ որևէ թեմայով քննարկելիք չունեմ․ Արսեն Ջուլֆալակյանի պատասխանը Փաշինյանին
Կարծում եմ, շատերն են տեղյակ՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է: Շնորհավորում եմ հնագույն մարզաձևի երկրպագուներին գեղեցիկ սպորտային տոնի կապակցությամբ և Հայաստանին՝ նվաճված մեդալների առիթով:
Տեղեկացա, որ ՀՀ-ում իրեն սպառած, բայց դեռևս վարչապետ հանդիսացող պաթոլոգիկ սուտասանը, որը վաղուց պետք է վերացած լիներ հանրային դաշտից, հերթական անգամ զառանցել է․ գրում է ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։
«Տուրք չտալով այս ոչնչության առաջացրած զզվանքին` կարճ կասեմ։
Երբ հայրս ու ես օլիմպիական ու աշխարհի առաջնություններ էինք հաղթում, սա դեռ կյանքում չէր դրսևորվել, և 2018թ ընտրություններին ինքն ու իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը»:
Երբ 2020թ ապրիլից սեպտեմբեր այդ նույն արարածին փաստերով հիմնավորում էի, թե ինչպես է իր կգմս նախարար հանդիսացող ուսապարկը ուղղակի քանդում սպորտը, կրթությունը և գիտությունը, փոխանակ պատժեր հանցավորին, խնդրում էր, որ աչք փակեմ, հրաժարական չտամ ՝ առաջարկելով փոխարենը դեսպան դառնալ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած երկրում, կամ էլ վերցնել ՀԱՕԿ նախագահությունը…
Ժամանակը ցույց է տվել պատասխանս:
Արցախը հանձնողի, հանձնելն առհասարակ քաղաքականություն դարձրածի, իր պատճառով զոհված հազարավոր երիտասարդների շիրիմներին կեղծ չոքողի և հայոց մայրերի անունը տալուց կեղծ լացողի հետ ես ոչ միայն սպորտի, այլ որևէ թեմայով քննարկելիք չունեմ։ Նա պետք է կանգնի դատարանի առաջ:
Իսկ ասելիքս վաղուց ասել եմ, թե մանդատից հրաժարվելուց առաջ, թե հետո:
Հ.Գ. երբ Փարիզի խաղերից հետո ՀԱՕԿ-ից խնդրեցին Լևոն Ջուլֆալակյանին վերադառնալ՝ ղեկավարելու ըմբշամարտի հավաքականը, վերջինս շատ յուրահատուկ պատասխան տվեց . «Եթե ես վերադառնամ, լինելու են բազմաթիվ ոսկե մեդալներ, որոնցից հետո ստիպված եմ լինելու մասնակցել վարչապետի հետ պետական հանդիպումներին։ Իսկ ես դավաճանների ձեռքը չեմ սեղմում»»,- գրել է Ջուլֆալակյանը։
Փաշինյանը խոսելով Ջուլֆալակյանի մասին, ասել էր․ «Վեց ամիս ինքն ու հայրը ընկած էին հետևիցս»։