21 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիդեռլանդներում բողոքի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, վիրավորվել է 2 ոստիկան

Նիդեռլանդներում բողոքի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, վիրավորվել է 2 ոստիկան

Շաբաթ՝ Նիդեռլանդների Հաագա քաղաքում տեղի է ունեցել ցույցեր հակառակ ներգաղթին: Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին խստացնել ներգաղթի օրենքները: Ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա, քարեր և շշեր նետել, վառել ոստիկանների մեքենաները և կարճ ժամանակով փակել մայրուղին:

Ցույցի ընթացքում ակցիայի մասնակիցները կոտրել են փախստականների թվի ավելացման օգտին հանդես եկող հոլանդական D66 կուսակցության գլխավոր գրասենյակի պատուհանները։ Անկարգությունների հետևանքով ձերբակալվել է 30 մարդ, երկու ոստիկան վիրավորվել է:

Նիդեռլանդների վարչապետը դատապարտել է բռնությունը, իսկ ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը՝ ով չէր մասնակցել ցույցին, նույնպես քննադատել է ոստիկանների նկատմամբ բռնությունը և մասնակիցներին անվանել «մուրացկաններ»:

Ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար։

Ռազմագերիներ