
Այսօր հայ ժողովուրդն ավելի ուժգին է զգում անկախության կորստի վտանգը. Արթուր Խաչատրյան
Անկախությունը հայ ժողովրդի ամենաթանկ ձեռքբերումն է. Հայաստանի անկախության օրվա առթիվ տոնական երթի ժամանակ ABC Media-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա շնորհավորել է բոլորին և շեշտել, որ այսօր հայ ժողովուրդն ավելի ուժգին է զգում անկախության կորստի վտանգը՝ թե արտաքին, թե ներքին գործոնների պատճառով:
Պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունների գործողությունները անկախ պետությունը տանում են խամաճիկային կառույցի՝ վասալ միավորման մոտեցման: Նա հավելել է, որ իր և խմբակցության համար առաջնային է շարունակել պայքարն ընդդեմ գործող իշխանությունների՝ թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային ճնշումների միջոցով:
Պատգամավորը նաև խոսել է հնարավոր իմփիչմենթի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկման գործընթացի մասին՝ նշելով, որ դա հնարավոր է միայն խորհրդարանական և արտախորհրդարանական ճնշումների համատեղությամբ և պատրաստ են քննարկել, թե ինչպես կազմակերպել այդ ճնշումները: