21 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը շնորհավորել է Հայաստանի Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ

Թրամփը շնորհավորել է Հայաստանի Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ. տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մեր ժողովուրդների միջև ամուր կապերն ու համատեղ արժեքները շարունակում են մնալ մեր երկու երկրների միջև կայուն բարեկամության հիմքը։ Մենք կշարունակենք ամրապնդել այդ կապերը մեր ռազմավարական գործընկերության միջոցով, որը կհզորացնի երկու երկրները և կստեղծի նոր հնարավորություններ՝ համագործակցելու այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները և տրանզիտային ենթակառուցվածքները»,–նշված է ուղերձում։

Թրամփը հիշեցրել է, որ իր համար մեծ պատիվ է եղել օգոստոսի 8-ին հյուրընկալել Փաշինյանին և միասին նշել խաղաղության ուղղությամբ արված նվաճումը։

«Մենք ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը. դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ։ Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր հայերին Անկախության օրվա առթիվ»,–նշել է ԱՄՆ նախագահը։

Ռազմագերիներ