
Միացյալ Թագավորությունը և Պորտուգալիան կհայտարարեն Պաղեստին պետության ճանաչման մասին
Մեծ Բրիտանիան և Պորտուգալիան այսօր կհայտարարեն Պաղեստին պետության ճանաչման մասին. գրում է Euronews-ը:
Այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ առաջիկա օրերին Նյու Յորքում պետք է կայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը, որտեղ նախատեսվում է, որ մի շարք այլ երկրներ՝ ներառյալ Ավստրալիան, Կանադան և Ֆրանսիան, նույնպես նման որոշում կընդունեն։
Մեծ Բրիտանիան իր որոշումը կայացվել է երբ Իսրայելը չի բավարարել Գազայի պատերազմում Լոնդոնի առաջադրած պայմանները։
Բրիտանիայի փոխվարչապետ Դևիդ Լամմին, ով մինչև այս ամիս զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը, հայտնել է, որ հայտարարությունը կանի վարչապետ Քիր Սթարմերը:
Պորտուգալիան նույնպես կիրակի կհայտարարի Պաղեստին պետության ճանաչման մասին։
Հայտարարությունը նախատեսված է ժամը 21:15-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով, և այն կհնչեցնի արտգործնախարար Պաուլու Ռանգելը՝ ՄԱԿ-ի բարձր մակարդակի համաժողովից առաջ, որը տեղի կունենա երկուշաբթի Նյու Յորքում։ Կառավարության այս որոշմանն աջակցում է Հանրապետության նախագահը: