
Իսրայելական օդային և ցամաքային հարձակումների հետևանքով Գազայում տասնյակ զոհեր կան
Իսրայելական ուժերը կիրակի պայթեցրել են Գազայի մի քանի բնակելի շենք, որի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, իսկ շատերը ստիպված են եղել լքել իրենց տները. տեղեկացնում է Al Arabiya-ն: Լրատվամիջոցի փոխանցմամբ, Իսրայելի տանկերը շարունակել են առաջ շարժվել քաղաքի խիտ բնակեցված հատվածներում:
Զոհերի թվում կա մեկ հղի կին ու նրա երկու երեխաները: Կնոջ ամուսինը հարձակումների ժամանակ ծանր վիրավորվել է, ինչի հետևանքով նրա թևը հիվանդանոցում անդամահատել են:
Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ վերջին օրերին սպանվել է 30 զինյալ և հայտնաբերվել զինամթերք:
Սեպտեմբերի սկզբից ի վեր, Գազան լքել է մոտ 450,000 մարդ է, սակայն ՀԱՄԱՍ-ը նշել է, որ դեռ մոտ 900,000 մարդ է մնացել է քաղաքում: