22 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախյան պատերազմի մասնակիցը վերադարձնում է հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները և կոչ է անում հետևել իր օրինակին

Արցախյան պատերազմի մասնակիցը վերադարձնում է հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները և կոչ է անում հետևել իր օրինակին

Արցախյան պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը հայտարարել է, որ վերադարձնում է հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները, և բոլորին կոչ է անում սեպտեմբերի 25-ին հավաքվել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին և պատերազմի բոլոր այն մասնակիցներին, ովքեր հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել են։

Յուրաքանչյուր շքանշան, յուրաքանչյուր մեդալ, որը տրվել է մարտական առաջադրանք կատարելու, խիզախություն և նվիրվածություն ցուցաբերելու համար, իր խորքում կրել է ազատագրական պայքարի և Արցախյան շարժման ոգին։ Բայց այսօր, երբ իշխանությունը հրաժարվել է ազգային-ազատագրական պայքարից և անգամ ինքնորոշման իրավունքից, այդ պարգևները կորցրել են իրենց բովանդակությունը։ Այդ շքանշաններն ու պարգևատրումները ոչ միայն արժեզրկվել են, այլ դարձել են ամենօրյա ինքնախաբեության խորհրդանիշ։ Մենք պարգևատրվել ենք մի բանի համար, որն այսօրվա իշխանության համար համարվել է «սխալ» ու «մոլորություն»։

Հրաժարվում եմ բոլոր մեդալներից և շքանշաններից: Սա իմ քայլն է՝ ինքնությունը քայքայող համակարգի դեմ։

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց խիզախությամբ ու արիությամբ արժանացել են պարգևի, ևս մեկ անգամ ապացուցել իրենց վճռականությունը՝ հրաժարվելով այդ պարգևներից։ Ցույց տվեք, որ մենք պատրաստ ենք նորից հանուն բարձրագույն արժեքների՝ արդարության, ազատության և արժանապատվության համար ոտքի կանգնելու:

Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ: Պարգևատրվել եմ 2012 թ-ին ՝ հակառակորդի սպային խոցելու համար:

Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալ: Պարգևատրվել եմ 2016-ին՝ Ապրիլյան պատերազմին մասնակցելու համար:

Մարտական խաչ 2-րդ աստիճան: Պարգևատրվել եմ 2021թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Մարտական ծառայության մեդալ : Պարգևատրվել եմ 2021 թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Համագործակցության մեդալ: Պարգևատրվել եմ 2022թ-ին՝ սեպտեմբերյան դեպքերին մասնակցելու համար:

Կառավարության շենքի դիմաց

Սեպտեմբերի 25

Ժամը՝ 11:00»։

Ռազմագերիներ