
Օզգյուր Օզելը վերընտրվել է Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ՀԺԿ-CHP) առաջնորդի պաշտոնում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ ՀԺԿ-ի առաջնորդ Օզգյուր Օզելը կուսակցության 22-րդ արտահերթ համագումարում կրկին ընտրվեց կուսակցական առաջնորդի պաշտոնում․ գրում է Anadolu գործակալությունը։
Ըստ արդյունքների՝ ՀԺԿ պատմության 60-րդ համագումարին գրանցված 1127 պատվիրակներից 917-ը մասնակցեցին քվեարկությանը։ Ընտրություններում 835 քվե համարվեց վավեր, 82 քվե՝ անվավեր։
Արդյունքների համաձայն՝ Օզգյուր Օզելը վերջին 2 տարվա ընթացքում արդեն 3-րդ անգամ ընտրվեց ընդհանուր նախագահի պաշտոնում։
Համագումարը կշարունակվի կուսակցության խորհրդի և բարձր կարգապահական խորհրդի անդամների ընտրությունը։
Ավելի վաղ Թուրքիայում դատարանը սկսել էր քննել 2023 թվականի նոյեմբերին CHP համագումարի արդյունքները չեղարկելու հարցը, որի ժամանակ Օզելն ընտրվել էր կուսակցության նախագահ։
Եթե դատարանն անվավեր ճանաչի համագումարի արդյունքները, Օզելը կարող է հեռացվել պաշտոնից, ինչը, իր հերթին, կարող է ազդել 2028 թվականին Թուրքիայում նախագահի ընտրության անցկացման ժամկետների վրա և հանգեցնել վերադասավորումների երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության շարքերում: