22 Սեպ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայրամովն ու Կալլասը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը

Բայրամովն ու Կալլասը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ. հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Բայրամովն ու Կալլասը շոշափել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական բանակցությունները:

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրադրության վերաբերյալ և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը», – նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը՝ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում:

Ռազմագերիներ