22 Սեպ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցանկանում ենք խուսափել Իսրայելի հետ պատերազմից. Ահմադ ալ-Շարաա

Ցանկանում ենք խուսափել Իսրայելի հետ պատերազմից. Ահմադ ալ-Շարաա

Սիրիան ձգտում է խաղաղ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ և հույս ունի բանակցությունների միջոցով անվտանգության համաձայնագրի հասնել Իսրայելի հետ. հայտարարել է Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմադ ալ-Շարաան:

«Իսրայելը բազմաթիվ հարձակումներ է իրականացրել Սիրիայի վրա, շարունակում է օկուպացնել Գոլանի բարձունքները և ամեն օր ներխուժում է մեր տարածք: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք խուսափել Իսրայելի հետ պատերազմից, քանի որ մեր երկրին խաղաղություն է պետք վերականգնման գործընթացը շարունակելու համար», – ասել է նա:

Սիրիայի առաջնորդի խոսքով՝ բանակցությունները կբացահայտեն, թե արդյոք Իսրայելն իսկապես մտահոգվա՞ծ է անվտանգության հարցերով, թե՞ պարզապես հետապնդում է էքսպանսիոնիստական ​​​​հավակնություններ։

«Եթե ​​իսրայելական կողմը պարտավորվի պահպանել ձեռք բերված համաձայնությունները, դա կնպաստի խաղաղության հաստատմանը. ամեն դեպքում Իսրայելը պետք է դուրս գա Սիրիայի տարածքից», – նշել է ալ-Շարաան։

Ռազմագերիներ