
Սկանդալ ՔՊ-ի շուրջ․ ինչո՞ւ կարճեցին նվիրատվությունների գործով քրեական վարույթը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Տաշիրի ավագանու նախկին անդամ Մելինե Սուքիասյանի անունից 2022-ին մեծ նվիրատվություն էր արվել կուսակցությանը, որից Մելինեն տեղյակ չէ։
Իսկ գուցե ընկե՞րն է նվիրատուի անձնագրով փոխանցում արել՝ հուշել էր Փաշինյանը. ո՛չ, հերքում են նվիրատուները։
«Քաղաքացիական պայմանագիրը» 2022-ին նշել էր, որ 140 նվիրատու է եղել, նրանցից 134-ը՝ կուսակցական։ ՍիվիլՆեթը կապ է հաստատել նվիրատուներից շատերի հետ. 15-ը հերքել են, որ գումար են նվիրաբերել, իսկ մյուսները հրաժարվել, խուսափել են պատասխանել։