23 Սեպ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազգակործան պատուհաս, հրապարակիր Մինսկի խմբի խաղաղության պլանները, և բանավեճը կկայանա․ Զուրաբյանը՝ Փաշինյանին

Ազգակործան պատուհաս, հրապարակիր Մինսկի խմբի խաղաղության պլանները, և բանավեճը կկայանա․ Զուրաբյանը՝ Փաշինյանին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի առաջարկները:

«Ազգակործան պատուհաս-խաբեբա, քեզ հստակ ասվել է. հրապարակիր Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ դու թաքցրել ես մեր ժողովրդից և բանակցելն ես անգամ գիտակցաբար մերժել, երկիրը նետելով կործանարար պատերազմի մեջ, որովհետև, ինչպես բացահայտում ես այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձումդ, քեզ պետք էր որդեգրել ռազմավարություն, որը կբերի մեզ «Ադրբեջանի հետ հաշտության և Թուրքիայի հետ երկխոսության»», – գրել է Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ Փաշինյանի հետ բանավեճը հնարավոր կլինի միայն Մինսկի խմբի առաջարկների հրապարակումից հետո:

Ռազմագերիներ