
Վարդան Հարությունյանի և Սամվել Կարապետյանի խցերն առանձնացրել են
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը մեկ ամիս Սամվել Կարապետյանի հետ Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ում կիսել է նույն խուցը, սակայն մոտ երկու շաբաթ առաջ Հարությունյանին տեղափոխել են այլ խուց. ABC media-ին տեղեկացրել է Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Պատճառների մասին ոչինչ չեն հայտնել։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալել, իսկ դատարանը հետո կալանավորել էր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին` սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։
Իսկ ՊԵԿ նախկին նախագահը կալանավորվել է կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքով։