23 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեղայասսու. Վարդան Ղուկասյանի արձագանքը՝ եկեղեցին Հիսուսին վերադարձնելու և Էջմիածնում հավաք անելու մասին Փաշինյանի պնդումներին

Մեղայասսու. Վարդան Ղուկասյանի արձագանքը՝ եկեղեցին Հիսուսին վերադարձնելու և Էջմիածնում հավաք անելու մասին Փաշինյանի պնդումներին

«Մեղայ Աստծո, մեղայ Աստծո, մեղայ Աստծո».  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձել է  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշել է Էջմիածնում հավաք անել՝ ընդդեմ եկեղեցու և այդ արշավը մեկնաբանել որպես՝ եկեղեցին Հիսուս Քրիստոսին վերադարձնել։

«Գիտեք, եթե ուզում են երկիրը քանդել, ապա քանդում են եկեղեցին ու ընտանիքը, հիմա իրենք դա անում են, որովհետև հանձնարարական ունեն դրսի ուժերից, որ այս երկիրն ուզում են քանդել։ Երկիրը պահում են՝ եկեղեցին, ընտանիքը ու դպրոցը, հիմա քանդում են, Մաշտոցին են հանում դպրոցից, Արարատ սարին են ձեռք տալիս։

Ժողովուրդը շատ լաբ հասկանում է՝ դուք ուզում եք քանդել ՀՀ-ն, դա էլ չի ստացվի, որովհետև այս ազգի տերն Աստված է, հանգիստ եղեք, »,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանի խոսքով՝ հայ ազգի տերն Աստված է, ՔՊ-ականներին չի հաջողվի քանդել եկեղեցին, որքան էլ փորձեն մի քանի հոգևորականների բերեք, դրանով եկեղեցին չի քանդվի, այդ հոգևորականների տեղը բոլորը գիտեն։

«Կեղծավորնե՛ր, գնացեք ձեզ մաքրեք, գնացեք ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պատասխան պիտի տաք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք»,- նշեց նա։

Ռազմագերիներ