11 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում տեղի ունեցավ այն, ինչ ամիսներ շարունակ լինում է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ․ փաստաբանները՝ Միքայել սրբազանի գործով վճռի մասին

ՀՀ-ում տեղի ունեցավ այն, ինչ ամիսներ շարունակ լինում է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ․ փաստաբանները՝ Միքայել սրբազանի գործով վճռի մասին

Դատավորի կայացրած որոշումը անօրինական էր և նախապես կանխատեսելի․ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Տեսանք, թե դատավորը ինչ կոպիտ խախտումներ է թույլ տալիս, որպեսզի հասնի այս արդյունքին։ Մենք կանխատեսում էինք, որ դատարանը այսպիսի որոշում է կայացնելու։ Նրանք Միքայել սրբազանին կպահեն, կփակեն մինչև ընտրությունները։ Սա պարզից պարզ է»,- ասել է փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ անմեղ մարդուն մեղավոր են ճանաչել, իսկ գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանից արդարադատություն չէին էլ սպասել։

«Երբ դատավորը սկսեց երերուն ձայնով վերդիկտը կարդալ, պարզ էր՝ ինչպիսի վճիռ է կարդալու»,- հավելել էր Զոհրաբյանը։

Փաստաբան Երեմ Սարգսյանի որակմամբ էլ խախտումների ու անօրինականության աննախադեպ ծավալով գործ էր։

«Եթե դատավորը դատավարության առաջին իսկ պահից այդքան վախեցած ու կաշկանդված էր, պարզ էր վճիռը։ Այստեղ օրինական դատաքննություն ու վճիռ չկար, և ՀՀ-ում տեղի ունեցավ այն, ինչ ամիսներ շարունակ լինում է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ»,- ասել է Երեմ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը։ Դատարանը Միքայել սրբազանին մեղավոր է ճանաչել, իսկ խափանման միջոցն անփոփոխ է մնացել։

«Բանի տեղ մի դրեք, լավ է լինելու»,- ասել էր Միքայել սրբազանը՝ մեկնաբանելով դատարանի վճիռը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ