
Իրանը ձեռք է բերել տեղեկություններ Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ. Իրանի հետախուզության նախարար
Իրանի հետախուզությունը ձեռք է բերել արժեքավոր տեղեկություններ Իսրայելի միջուկային և ռազմական կենտրոնների, նաև գիտնականների և զինվորականների անձնական տվյալների մասին. հայտարարել է Իսլամական հանրապետության հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբին։
«Երկիր բերած գանձարանը ներառում է սիոնիստական ռեժիմի հետ կապված միլիոնավոր էջեր՝ բազմազան և արժեքավոր տեղեկատվությամբ. այս փաստաթղթերը պարունակում են տվյալներ ռեժիմի նախկին և ներկայիս զենքի նախագծերի, հին միջուկային զենքի արդիականացման և վերամշակման նախագծերի մասին», – ասել է նա Tasnim-ին տված հարցազրույցում:
Խատիբիի խոսքով՝ Իրանը ստացել է ամբողջական տեղեկություններ Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական երկրների հետ համատեղ իսրայելական նախագծերի վերաբերյալ: