25 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատրաստ եմ հրաժարական տալ, եթե անհրաժեշտություն լինի․ ոստիկանապետը խոսել է Փարաքարի համայնքապետի սպանության մասին

Պատրաստ եմ հրաժարական տալ, եթե անհրաժեշտություն լինի․ ոստիկանապետը խոսել է Փարաքարի համայնքապետի սպանության մասին

ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը ժեպազրույցի ընթացքում անդրադարձել է երեկ ուշ երեկոյան Մեջձավանում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանն ու դրան հաջորդող իրավական գործընթացներին․

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որի վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող հայտնել։ Ամեն ինչ արվում է ոստիկանության և մեր մյուս գործընկերների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի։ Ձերբակալված անձ դեռ չկա»,-ասել է ոստիկանապետը։

Ոստիկանապետը նաև հավելել է, որ անհրաժեշտության պարագայում կարող է անգամ հրաժարական տալ։

«Ես անձամբ պատրաստ եմ հրաժարական տալ, եթե անհրաժեշտություն լինի» , – ասել է Ղազարյանը:

Ռազմագերիներ