
Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ.
«Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, և վիրավորվել է մեկ քաղաքացի։
Մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ վիշտը», – ասվում է հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ թուլացվում են պետական ինստիտուտները. իշխանությունը զբաղված է երկրում քրեածին միջավայր ստեղծելով և փաստացի քրեականացնում է այլախոհությունը: