
Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են. Բագրատ սրբազանը՝ Մերձավանում տեղի ունեցած հարձակման մասին
Իսկապես ցավում եմ շատ սիրելի Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության զազրելի արարքի դառն առիթով. Բագրատ սրբազանը արձագանքել է ընդդիմադիր համայնքապետի և նրա ընկերոջ սպանության լուրին:
«Մեր աղոթքներն իրենց հոգու խաղաղության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի շուտափույթ ապաքինման համար են։ Մեր խորազգաց ցավակցությունները Վալոդյայի և Կարենի ընտանիքներին՝ հայցելով Սուրբ Հոգու զորակցությունն այս ծանր և ողբերգական պահին։ Իմ աղոթքն ու մտածումները ձեզ հետ են։
Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո, որը ևս մեկ հույսի և լույսի նշույլ էր մեր կյանքի փոփոխության համար։
Թող հոգիդ Աստծո լույսերի և գրկի մեջ հանգչի, սիրելի՛ եղբայր», – նշված է նամակի մեջ։