
Ռուսաստանը և Իրանը ստորագրել են միջուկային էներգակայանների վերաբերյալ համաձայնագիր՝ պատժամիջոցների սպառնալիքի ֆոնին
Ռուսաստանը և Իրանը պայմանագիր են ստորագրել Իրանում փոքր միջուկային էներգակայանների կառուցման վերաբերյալ, երբ Թեհրանը դիվանագիտական ջանքեր է գործադրում նոր պատժամիջոցներից խուսափելու համար իր միջուկային ծրագրի շուրջ. գրում է Al Jazeera-ն:
Համաձայնագիրը ստորագրել են «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը և Իրանի գլխավոր միջուկային պաշտոնյա Մոհամադ Էսլամին՝ չորեքշաբթի Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում։ «Ռոսատոմ»-ն այն բնութագրել է որպես «ստրատեգիական նախագիծ»։
«Էսլամին նախորդ շաբաթ Իրանի պետական լրատվամիջոցներին ասել էր, որ Իրանում ծրագրվում է կառուցել ութ միջուկային էներգակայան, որպեսզի մինչև 2040 թվականը հասնի 20 ԳՎ հզորության:
Իրանն, որը տուժում է էլեկտրաէներգիայի պակասից բարձր պահանջարկի ամիսներին, այս պահին ունի միայն մեկ գործող միջուկային էներգակայան՝ Բուշերի քաղաքում, որը կառուցել է Ռուսաստանը և ունի մոտ 1 ԳՎ հզորություն