25 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի ՀՕՊ շտաբը պատրաստվածության ամենաբարձր մակարդակում է

Իրանի ՀՕՊ շտաբը պատրաստվածության ամենաբարձր մակարդակում է

Իրանի Իսլամական Հանրապետության  ՀՕՊ շտաբը՝ որպես Իրանի առաջնագծի պաշտպան, մշտապես գտնվում է ամենաբարձր պատրաստվածության մակարդակի վրա և պատրաստ է ցանկացած իրավիճակում պաշտպանություն ապահովել, հայտարարել է Հաթամ ալ-Անբիա ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը, հաղորդում է Mehr-ը։

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող օդային պաշտպանության շտաբ այցի ընթացքում՝ Խաթամ ալ-Անբիա օդային պաշտպանության բազայի հրամանատարն ընդգծել է Իրանի բանակի օդային պաշտպանության ստորաբաժանումների հերոսական զոհողությունները 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում:

Բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը նշել է, որ պատերազմի ընթացքում սիոնիստական ռեժիմը պարտվել է Իրանի երիտասարդների կամքին և ստիպված դադարեցրել է հարձակումը։

Հղում անելով Իրանի և Իրաքի 8-ամյա պատերազմի փորձին՝ նա ընդգծել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի երիտասարդները ավելի հաստատակամ են կանգնել սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի դեմ, քան երբևէ։

Բրիգադի գեներալը հիշեցրել է, որ Իրանի ժողովուրդը ևս մեկ անգամ միահամուռ աջակցել է զինված ուժերին, ցույց տալով, որ երբեք թույլ չի տա թշնամիներին խախտել Իսլամական հայրենիքի սահմաններն ու ինքնիշխանությունը։

Ռազմագերիներ