25 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Բեսպրիդելը» հասել է այն մակարդակի, որ նման դեպքերը կարող են պատահել ցանկացած պահի. Մեսրոպ Առաքելյանը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին

«Բեսպրիդելը» հասել է այն մակարդակի, որ նման դեպքերը կարող են պատահել ցանկացած պահի. Մեսրոպ Առաքելյանը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին

Երկրում հանցագործությունների կտրուկ աճը և «բեսպրիդելը» հասել են այն մակարդակի, որ նման դեպքերը կարող են պատահել ցանկացած պահի. խոսելով Փարաքարի համայնքապետի սպանության մասին՝ ասել է նրա կուսակիցը՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Լրագրողների հետ զրույցում նա խոսել է նաև ապօրինի զենքի շրջանառության մասին, որն ամենայն հավանականությամբ դարձել է հանցագործությունների աճի հիմնական պատճառներից մեկը։  Առաքելյանը նաև հորդորել է չշահարկել ամիսներ առաջ տեղի ունեցած ՔՊ կուսակցության անդամի սպանությունը իբրև Վոլոդյա Գրիգորյանի սպանության մոտիվ, քանի որ Վոլոդյան և իր ընտանիքը որևիցե կապ չեն ունեցել այդ իրադարձության հետ:

Մեսրոպ Առաքելյանը նաև նա, որ Գրիգորյանը նվիրված էր իր աշխատանքին, ուներ համայնքի բարելավման հետ կապված երկարաժամկետ ծրագրեր և անհնարին էր կանխազգալ իր հանդեպ նման լարվածություն։

«Ցանկացած մարդու նման ողբերգական մահը իշխանությունների բացթողումն է և այդ ուղղությամբ աշխատանքներում էական թերացումներ կան։ Այս ողբերգությունը ընդգծում է նաև իրավապահ համակարգի պատասխանատվությունը»,- ասել է Առաքելյանը։

Ռազմագերիներ