25 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծաղկեպսակներ՝ Փաշինյանից ու Սիմոնյանից. ովքե՞ր են ներկա Փարաքարի համայնքապետի հոգեհանգստին

Ծաղկեպսակներ՝ Փաշինյանից ու Սիմոնյանից. ովքե՞ր են ներկա Փարաքարի համայնքապետի հոգեհանգստին

Փարաքար համայնքի մշակույթի տանը շարունակվում է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։ Հատկանշական է, որ հենց նույն դահլիճում ժամանակին տեղի էր ունեցել նաև նրա երդման արարողությունը։

Հոգեհանգստին ներկա են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ինչպես նաև Էջմիածնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Ծաղկեպսակներ են բերվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Գրիգորյանը սպանվել է սեպտեմբերի 23-ին՝ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճուղում հնչած կրակոցների հետևանքով։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։

Ռազմագերիներ