25 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբրահամ Գասպարյանը մտնում է քաղաքականություն

Աբրահամ Գասպարյանը մտնում է քաղաքականություն

Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանրագույն վիճակը՝ այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական իրական գործընթացներ. «Փոխի՛ր ալիքը» հեղինակային հաղորդման վերջին թողարկմանն ասել է քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր վիճակը, դրանից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը, իմ և իմ գաղափարակից ընկերների հանձնառությունը, մեր՝ քաղաքականապես չպղծված կենսագրությունը,  բարոյական ընկալումները, անցած համատեղ ճանապարհը և տասնյակ այլ հիմնավոր պատճառներ… այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական իրական գործընթացներ. Կուսակցություն չե՛մ ստեղծում: Ինձ ճանաչողները և հեռուստալսարանը գիտեն՝ գաղափարաբանական առումով՝ ազգային-պետականամետ դաշտում եմ՝ իրական անկախ, արդար և հզոր Հայաստան կերտողների դաշտում»,-ասել է Գասպարյանը:

Քաղաքագետը նշել է, որ վաղվանից շարունակելու է խորհրակցություններն ու քննարկումները՝  բացառելով որևէ գործակցություն գործող իշխանության, նրա արբանյակների կամ նրանց իշխանության բերածների հետ:

«Շնորհակալ եմ հեռուստալսարանին՝ աջակցության, սատարելու և առողջ, հիմնավոր քննադատության համար: Ամենամեծ երախտիքի ու շնորհակալության խոսքը՝ ABC media-ի ամբողջ թիմին՝ իր մասնագիտական ու բարոյական որակների, անընդհատ կատարելագործվելու ձգտման և պրոֆեսիոնալիզմի համար: Հեռուստադաշտին հրաժեշտ չեմ տալիս, ընդամենը՝ դադարեցնում եմ իմ հեղինակային հաղորդումները, որպեսզի ժամանակս ավելի արդյունավետ օգտագործեմ՝ քաղաքական պրոցեսներում»,-ասել է նա:

Ռազմագերիներ