25 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը պատրաստ է բացել ՀՀ-ի հետ հարաբերությունների նոր էջ՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա. Ալիևը ելույթ է ունեցել ՄՍԿ-ում

Ադրբեջանը պատրաստ է բացել ՀՀ-ի հետ հարաբերությունների նոր էջ՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա. Ալիևը ելույթ է ունեցել ՄՍԿ-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.

  • Մենք սկսեցինք բանակցություններ նախագծի տեքստի շուրջ, որոնք տևեցին 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ամառը: Չնայած գործընթացը խափանելու մի քանի փորձերի՝ բանակցությունները տվեցին դրական արդյունքներ, քանի որ դրանք ընթացան բացառապես երկկողմանի հիմունքներով՝ առանց որևէ արտաքին միջամտության:
  • Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա հիմնված Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու իր պատրաստակամության մասին։
  • Ավելին՝ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ կոչ արեցին փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները՝ որպես հնացած մեխանիզմ, որն այլևս կապ չունի խաղաղության գործընթացի հետ: Հետևաբար՝ սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն որոշեց ընդմիշտ փակել այս կառույցները։
  • Տարածաշրջանային կապը միշտ էլ եղել է մեր երկարատև խաղաղության տեսլականի հիմքում. Վաշինգտոնյան գագաթնաժողովի մեկ այլ կարևոր արդյունք էր «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIP), որը կապահովի անարգել մուտք «Զանգեզուրի միջանցքով» և կխթանի տարածաշրջանային կապը։
  • Վերջերս կայացած Վաշինգտոնյան գագաթնաժողովը նաև նշանավորեց Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների նոր փուլ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից 907-րդ հոդվածի վերջնական չեղարկումը կվերացնի կրկնակի ստանդարտների ժառանգությունը և կնպաստի վստահության և համագործակցության ամրապնդմանը այն ժամանակ, երբ Ադրբեջանը նպաստում է համաշխարհային անվտանգությանը և կայունությանը։
  • Ուզում եմ երախտագիտություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում նոր գլուխ բացելու, դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու նրա որոշման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։
Ռազմագերիներ