26 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռուսական նավթի գնումները

Թրամփը կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռուսական նավթի գնումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ռուսական նավթի գնումները, որպեսզի նվազեցնի Մոսկվայի էներգետիկ ֆինանսավորումը Ուկրաինայում պատերազմի ժամանակ. գրում է BBC-ն:

Թրամփը սա ասել է ԱՄՆ-ում, Սպիտակ տան Օվալաձև սենյակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում։ Նա նշել է, որ այս քայլը կլինի «լավագույնը», որ կարող է անել իր թուրք գործընկերը։

Օվալաձև սենյակում հանդիպումը ավարտվել է առանց որևէ որոշման՝ թե արդյոք ԱՄՆ-ն կհանի Թուրքիայի դեմ պատժամիջոցները կամ կվաճառի F-35 կործանիչներ, բայց Թրամփը ասել է, որ հույս ունի առաջիկայում լուծել այս հարցերը։

Թուրքիան տարիներ շարունակ չի կարողացել ԱՄՆ-ից գնել F-35 կործանիչներ։ 2019-ին Անկարան դուրս մնաց ծրագրից, քանի որ Ռուսաստանից գնեց հակաօդային պաշտպանության համակարգեր։

Հանդիպման ընթացքում Թրամփը ասելով, որ ուզում է Թուրքիան դադարեցնի ռուսական նավթի գնումները, քանի դեռ Ռուսաստանը շարունակվում է ագրեսիան Ուկրաինայում, ընդգծել է նաև, որ Էրդողանը հարգանք է վայելում և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի նախագահների շրջանում, ուստի կարող է մեծ ազդեցություն ունենալ պատերազմի վրա, եթե ցանկանա։

Թուրքիան, ինչպես նաև Հնդկաստանը և Չինաստանը, Մոսկվայի հիմնական հաճախորդներից են նավթի և գազի ոլորտում։ Տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա սկզբին Ռուսաստանի գազի մատակարարման ծավալը Եվրոպա՝ Թուրքիայի միջով, աճել է ավելի քան 26%-ով։

Թրամփի հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ նա նախորդ շաբաթ ասել էր, որ պատրաստ է կոշտացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, եթե ՆԱՏՕ-ի երկրները դադարեցնեն ռուսական նավթի ներմուծումը։

Նախօրեին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած երկար զեկույցում, Թրամփը նաև մեղադրել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ «մենք ինքներս ենք ֆինանսավորում պատերազմը»՝ ռուսական էներգակիրների գնումների միջոցով։

Ռազմագերիներ