27 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուզում են Հայաստանը դարձնել երկիր՝ առանց խորհրդանիշների ու պատմության. Գառնիկ Դանիելյան

Ուզում են Հայաստանը դարձնել երկիր՝ առանց խորհրդանիշների ու պատմության. Գառնիկ Դանիելյան

Ներկայիս իշխանությունն ամեն կերպ փորձում է հաճոյանալ Ալիևին և Էրդողանին, որպեսզի շանս ստանա վերարտադրվելու, նրանց նպատակն է Էրդողանի և Ալիևի հոգին փառավորելը. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այս իշխանություններն ամբողջ թափով ջանում են մոռացության մատնել մեր հերոս նահատակների փառավոր ուղին: «Ուղարկվող պսակները նույնիսկ չեն բարեհաճում պատշաճ կերպով ուղարկել, տաքսիով են ուղարկում, սա վերաբերմունք  չէ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ իշխանությունն անում է ամեն բան, որպեսզի ջնջի մեր պատմությունն ու ազգային ինքնությունը, արշավ է սկսում Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

Խաղաղության մասին հայտարարությունները պատգամավորը «հերթական մանիպուլյացիա» է որակում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի, Հայաստանում ադրբեջանցիների տեղակայման մասին։

Դանիելյանը զգուշացնում է՝ այս ընթացքը վտանգում է Հայաստանի գոյությունը. «Ներկայիս իշխանությունները ուզում են Հայաստանը դարձնել երկիր՝ առանց խորհրդանիշների, պատմության, ազգանվեր գաղափարախոսության»։

Նա ցավով արձանագրում է, որ իշխանությունները «սկսել են նոր կետից՝ նոր պատերազմներ, նոր տարածքներ, այսքան արհավիրքներ բերելով խմբագրում են մեր պատմությունը: Պատգամավորը կոչ է անում սերունդներին դաստիարակել հերոսների օրինակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ոտքի կանգնել և պաշտպանել հայրենիքը։

 

Ռազմագերիներ