27 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունվարի 27-ը հիշատակի օր դարձնելը պատահական չէ, բայց ես այլ առաջարկ ունեմ. Արտակ Բեգլարյան

Հունվարի 27-ը հիշատակի օր դարձնելը պատահական չէ, բայց ես այլ առաջարկ ունեմ. Արտակ Բեգլարյան

Օրվա ընտրությունը պատահական չէ. մեկնաբանելով իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ հունվարի 27-ը «Հիշատակի և խոնարհումի օր» հռչակելու նախաձեռնությունը՝ ABC media-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ակնհայտ է, որ նպատակ ունեն սեպտեմբերի 27-ը փոխարինել բանակի օրվան նախորդող օրով, ես էլ հակընդդեմ առաջարկ եմ անում՝ սեպտեմբերի 19-ը կամ սեպտեմբերի 27-ը հռչակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման, հանցազտման օր։ Խնդրեմ, թող ընդդիմադիր պատգամավորները հանդես գան այդ առաջարկով»,-ասաց Բեգլարյանը:

Հիշատակի օր սահմանելու նախաձեռնության հեղինակներից մեկը Ռուբեն Ռուբինյանն է: «Գաղափարը հետևյալն է՝ ունենալ հատուկ օր, երբ կհիշատակենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված անձանց և կխոնարհվենք հանուն հայրենիքի զոհված զիվորների առաջ, այդպիսի կոնկրետ օր մենք չունենք մեր հիշատակի և տոների օրացույցի մեջ, և կարծում ենք, որ նման անհրաժեշտություն կա սահմանելու։ Սեպտեմբերի 27-ը կոնկրետ 44-օրյա պատերազմի սկզբի օրն է, այլ մարդիկ կարող են նշել ապրիլի 2-ը՝ Քառօրյայի սկիզբը, այլ մարդիկ կարող են նոյեմբերի 9-ը նշել որպես ավարտի օր։ Միտքը հետևյալն է՝ ես և մենք ուզում էինք ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունենա, որովհետև խոսքը բոլոր ռազմական գործողությունների ընթացքում զոհված մեր հայրենակիցների մասին է»,- պարզաբանել էր Ռուբինյանը։

Ռազմագերիներ