27 Սեպ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հրամայել է զորք մտցնել Պորտլենդ

Թրամփը հրամայել է զորք մտցնել Պորտլենդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է զորք մտցնել Պորտլենդ՝ պայքարելու «Անտիֆա» շարժման դեմ. այս մասին նա գրել է Truth Social սոցցանցի իր էջում:

«Հայրենիքի անվտանգության նախարար Քրիստի Նոեմի խնդրանքով՝ ես հանձնարարում եմ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին տրամադրել բոլոր անհրաժեշտ զորքերը՝ պատերազմից ավերված Պորտլենդը և մեր պաշարված ICE օբյեկտներից որևէ մեկը «Անտիֆայի» և այլ ներքին ահաբեկիչների հարձակումներից պաշտպանելու համար», – ասվում է գրառման մեջ:

Նա նաև լիազորել է զինվորականներին ուժ կիրառել, եթե դա անհրաժեշտ լինի:

Ռազմագերիներ