
Խաղաղությունը հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամք է պահանջում. Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Ես ուրախ եմ զեկուցել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատվել. այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ում նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է՝ անհնարինը։ Խաղաղությունն, այսպիսով, հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամք է պահանջում։
- ՀՀ-ն և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը:
- Ադրբեջանցի գործընկերոջս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքին կոչելու վրա:
- «Զանգեզուրի միջանցք» չի ամրագրվել Վաշինգտոնյան համաձայնագրերով. օգոստոսի 8-ի փաստաթուղթին հավատարմությունը որևէ կերպ հարցականի տակ հասկանալի չէ:
- TRIPP-ով անցնելու են երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրական հաղորդման գծեր, որոնք կապելու են արևելը արևմուքտի հետ, նաև հյուսը՝ հարավին:
- Վերջին տարիներին ՀՀ Թուրքիա հարաբերություններում առկա է աննախադեպ դրական երկխոսություն. տեսանելի ապագայում այն բերելու է դրական արդյունքներ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման։
- Չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որւ մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։
- «3+3» ձևաչափը կարևոր հարթակ է տարածաշրջանային հարցերը քննարկելու և Ռուսաստանի հետ ավանդական երկխոսություն զարգացնելու համար: